Նոստալգիա, թե՞ վերջապես տրամաբանություն. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նոստալգիա, թե՞ վերջապես տրամաբանություն…
8000 հարցված օգտատեր և 57% աջակցություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
Այսօրվա հրապարակված հարցումների տվյալներով մարդկանց գերակշիռ մասը Սերժ Սարգսյանին համարել է ՀՀ լավագույն ղեկավար:
Դա նրանից է, որ մարդիկ սկսեցին հիշել, ինչ երկրում էին ապրում և ոնց էին ապրում 2008-2018թթ և համեմատեցին այն երկրի հետ որտեղ հիմա են ապրում, բայց արդեն առանց Սերժ Սարգսյանի իշխանության:
Այն ժամանակ ասում են կար համերաշխություն, անվտանգություն, կայուն կյանք և հույս, այսօր նվաստացած, խեղճացած և օրեցօր թանկացող կյանքի պայմաններում նույնիսկ նախագահին փողոցում մերժած մարդիկ հասկանում են, որ նախագահի օրոք լավ են ապրել, քան այսօր և Սերժ Սարգսյանին համարում են լավ ղեկավար, որ այդքան մարտահրավերների մեջ կարողացավ դա պահել և պահպանել:
Հ.Գ ի դեպ Նոստալգիան (հին հունարեն՝ νόστος՝ «վերադարձ հայրենիք» և άλγος «ցավ, տխրություն»), հայրենիքի կամ՝ ավելի հաճախ անցյալի հանդեպ կարոտ է նշանակում:»
