Որոշակի վճարի դիմաց քաղաքացիները կկարողանան անցնել այդ ճանապարհով. ԱխՔ-ը` Գորիս-Կապան ճանապարհի մասին

Hraparak.am-ը գրում է.

«Գորիս-Կապան մայրուղին յուրահատուկ կարգավիճակ ունի, և այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգերի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որոշակի վճարի դիմաց քաղաքացիները կարող են անցնել»,-այսօր կառավարության նիստից հետո խոսելով Գորիս-Կապան ճանապարհի մասին` ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ այդ ճանապարհի այլընտրանքը լինելու էր միջանցքը Հայաստանի տարածքով, որին իրենք դեմ են եղել: