Շուշիի ճանապարհին սպանված եղբոր թասիբից բացի, այդ պայթուցիկ նետող մարդը բոլորի թասիբն է պահել. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Անարդարությունը ծնում է վրեժ,արյունոտ անարդարությունը`արյան վրեժ:
Շուշիի ճանապարհին սպանված եղբոր թասիբից բացի այդ պայթուցիկ նետող մարդը բոլորի թասիբն է պահել:
Չեմ հիշում, որ օրեր առաջ հային սպանած և վիրավորած թուրքին սենց ցուցադրաբար ձերբակալեն ու ընդանրապես ձերբակալեն:
Սա հենց իրական վենդետա է, մարդը էլ ճար չունի, իր եղբոր արյան վրեժն էր ուզում լուծել, քանի որ չկա արդարություն, հիմա մնում է այս մարդուն չհանձնեն թուրքին, սա է այսօր կարևորը:»
