ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20։00-ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ լիագումար նիստ
15 Նոյեմբերի, 2021
News.am-ը գրում է.
«ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»,-նշել է նա:»