Հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը ձախողվել են. Նիկոլ Փաշինյան
Միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝ այսօր Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։