Ռուսաստանից բացի մեր բարեկամ բոլոր երկրները, ինչպես միշտ, սահմանափակվեցին կոչեր անելով. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ռուսաստանից բացի մեր բարեկամ բոլոր երկրները, ինչպես միշտ սահմանափակվեցին կոչեր անելով
Ռուսին քննադատելուց,վիրավորական խոսքեր շռայլելուց առաջ մի հատ մտածեք, առանց ռուսի ռազմական և քաղաքական աջակցության մենք քանի ժամ կդիմադրենք թուրք-ադրբեջանական տանդեմին:
Հակառուսական հիստերիան, վստահ եմ, դեռ առջևում է,,բայց դրանից տուժելու է միայն և միայն հայ ժողովուրդը,,ուրիշ ոչ մեկ,,մենք իրավունք չունենք գնալ վրացական և ուկրաինական սցենարներով,,դա մեր վերջը կլինի:»
