Իսկ ո՞րն է ՌԴ ՊՆ-ի առաջարկը, ի՞նչի հարց չեք տալիս. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իսկ ո՞րն է ՌԴ ՊՆ-ի առաջարկը, ի՞նչի հարց չեք տալիս

Բա ժողովուրդը իրավունք չունի՞ իմանա, էդ ի՞նչ առաջարկա, ո՞ր սկզբունքով է մեզ առաջարկվում անցկացնել դելիմիտացիա և դեմարկացիա: Թե դա ևս գաղտնիքա սեփական ժողովրդից, որ վերջին օրը փաստի առաջ կանգնի ու պարզվի շրջափակման մեջա կամ իր գյուղը արդեն ՀՀ տարածք չի, այլ, ասենք, սովետա-ադրբեջանականա:

Պահանջեք բացել քարտերը, այդ ի՞նչ առաջարկ արեց ՌԴ ՊՆ, ինչին նույնիսկ գրավոր ՀՀ կառավարությունը տվել է իր համաձայնությունը, գրավոր, որ էլ չկարողանա թռնել պատասխանատվությունից ու պայմանավորվածությունից:»