Երևանում վայրէջք է կատարում Անկարայից մեկնած ինքնաթիռը

«Ազատագրում» շարժումը գրում է. «Երևանում վայրէջք է կատարում Անկարայից մեկնած մասնավոր ինքնաթիռը: Ո՞վ է ինքնաթիռի մեջ»:

 Auroranews— ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Սեփան Փայասլյան հաստատեց տարածված տեղեկությունը:

Նա նաև հավելեց, որ նման թռիչքներ եղել են տարիներ շարունակ և հնարավոր է, որ Հայաստանից մասնավոր ինքնաթիռ են պատվիրել այլ երկիր գնալու նպատակով և ինքնաթիռը գալիս է Անկարայից այդ թռիչքն իրականացնելու նպատակով:

Փալասլյանի խոսքով՝ ոչ մի տարօրինակ բան չկա: