Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակի կայունացման միջոցառումների կատարումը ԼՂ-ում. Կրեմլ
24news.am-ը գրում է.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսզրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջիններս քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
«Տարածաշրջանում տիրող իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», — ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հետագա շփումների մասին:»
