Սերժ Սարգսյանի դեմ ակտիվացած հիստերիան թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունն է, որն իրականացնում է կապիտուլյանտը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այն ուժերը,որոնք բերեցին իշխանության այս կապիտուլյանտին հիմա պետք է ավարտեն իրենց ազգադավ ծրագիրը և իրենց խանգարում է Սերժ Սարգսյանը
Պատահական չէր սոցցանցերում վերջին շրջանում կրկին ակտիվացած հիստերիան Սերժ Սարգսյանի դեմ, դա թուրք-ադրբեջանական տանդեմի հստակ ցանկությունն է, կարդացեք տարբեր էջերում և կայքերում մեկնաբանությունները ու կտեսնեք, ոնց են հակառակորդ երկրից վայրահաչում ու քննադատում Սերժ Սարգսյանին, դրա հետ մեկ տեղ նրանց միացած նիկոլական անհայրենիք ֆեյքերը: Նրանց վախն ունի մեկ անուն` Սերժ Սարգսյան, քանի որ նա չի տալու Հայաստանը ուրիշին, նա խանգարում է Հայաստանը արդեն տորթի պես կիսող հզոր արտաքին ուժերին:
Չի ստացվելու, հաղթանակած նախագահը կրկին ձեզ չոքացնելու է»
