Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 531, մահվան՝ 48 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 531 նոր դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334 878-ի:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱՆ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 48 քաղաքացի, մահացածների թիվը 7356 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Նոյեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1405 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8761-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1438 է, ընդհանուր առողջացածներինը՝ 308 922, փաստացի բուժվողներինը՝ 17 195: Մեկ օրում արվել է 7366 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 318 552 թեստավորում: