Կապիտուլյանտը մեր բոլորի աչքի առաջ կրկին ամեն ինչում կմեղադրի նախկիններին. Վահան Բաբայանը վարչապետի կայանալիք մամուլի ասուլիսի մասին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախկինացավով տառապող կապիտուլյանտի այսօրվա ասուլիսը նորմալ մարդկանց մոտ կարող է ալերգիա առաջացնել

Բանը նրանում է,որ կապիտուլյացիոն ակտ ստորագրած և Արցախի 80% թուրքին տված անձը հիմա արդարանալու է ոչ թե Արցախի համար,այլ Հայաստանը կտոր կտոր սովետական ազերբայջյան համարելու և առաջիկա արյունոտ փաստաթղթով իր կիրթ և կառուցողական գործընկերոջը հանձնելու համար:

Նա մեր բոլորի աչքի առաջ կրկին ամեն ինչում կմեղադրի նախկիններին, կպատմի ասֆալտի մասին և կխոստանա իր «խաղաղության և քիրվայության» դարաշրջանը:»