Սերժ Սարգսյանը նույնիսկ 2016թ-ին Սասնա Ծռերի կազմակերպած ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին առանց մի կրակոցի պարտադրեց զենքերը վայր դնեն և հանձնվեն. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տարատեսակ հիմար հարցերից մյուսը (առաջինը գրել եմ երեկ) երկրորդ տեղը զբաղեցնում է հետևյալ հարցադրումը
«Գյումրիից գալուց բա ինչի՞ Սերժ Սարգսյանը չկանգնեցրեց շարժումը, գլխից չձերբակալեց դրանց»
Հիմա ուշադիր, կրկին ուշադիր կարդացեք, գուցե մի բան վերցնեք էս գրառումից ևս:
Եթե շարժվենք այս նույն տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանը ձեր մատնանշած գործողությունները պետք է աներ օրինակ «Բարևի» շարժման սկզբում 2013թ-ին, կամ, ասենք, «Էլեկտրիկ Երևան» շարժման հենց սկզբում, երբ առաջին ակցիան սկսվեց 2015-ին կամ «150 դրամ» -ի դեմ ակցիաների առաջին օրը, երբ առաջին հայտնի մարդը իր մեքենայով դեմ դուրս եկավ տրանսպորտի թանկացմանը:
Բա ձեզ հարց տվեք, օրինակ ո՞նց եք պատկերացնում, որ ինչ որ շարժում սկսվելուց Սերժ Սարգսյանը պետք է գլխանց դա կասեցներ:
Սերժ Սարգսյանի օրոք շատ ընդդիմադիր շարժումներ են եղել, օրինակ «դեմ եմ» շարժումը, պարտադիր կուտակայինի դեմ, բա ինչի էդ ժամանակ չարեց նույն ձեր ասած կոպիտ կասեցումը:
Մի խոսքով, կարող եմ շատ օրինակներ բերել,որ էդ տրամաբանությունը փուչ և դատարկ դատողություն է, թարգեք:
Հ.Գ Սերժ Սարգսյանը նույնիսկ 2016թ-ին Սասնա Ծռերի կազմակերպած ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին առանց մի կրակոցի պարտադրեց զենքերը վայր դնեն և հանձնվեն, եթե ձեր «հզոր» տրամաբանությամբ շարժվենք, ապա Երևանի կենտրոնը գրավման առաջին իսկ օրը Իսքանդերով օդ պետքա ցնդեր:»

