Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: