Աբովյանում ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքում նվազում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները. Փաստինֆո

Փաստինֆոն գրում է.

«Աբովյանում ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկի արդյունքում նվազում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։

Նշենք, որ այսօր Աբովյան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է ընթանում՝ չորս ընտրատեղամասերում։

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ դրանցից մեկում՝ 29/32-րդ տեղամասում, արդեն իսկ ավարտվել է վերահաշվարկի գործընթացը, ինչի արդյունքում «ՔՊ»-ի ձայները նվազել են մեկով։ Մասնավորապես, նշված ընտրատեղամասում ՔՊ-ն հավաքել էր 109 ձայն, սակայն վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ քվեաթերթիկներից մեկն անվավեր է և այժմ նշված ընտրատեղամասում ՔՊ-ն ունի 108 ձայն։»

Աղբյուր` Փաստինֆո