Անհետ կորածների և գերիների հարազատները փորձեցին քայլերթ իրականացնել, սակայն ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը. Փաստինֆո

Գերիների և անհետ կորածների հարազատները փորձեցին քայլերթ իրականացնել և գնալ Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Նշենք, որ վաղ առավոտից անհետ կորածների և գերիների հարազատներն ԱԺ-ի դիմաց էին, նրանք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ծնողները կապ էին հաստատել Ալեն Սիմոնյանի ընդունարանի հետ, որտեղից նրանց ասել են, որ ընդամենը երկու ծնող կարող է բարձրանալ ու հանդիպել։

Ծնողները հրաժարվել են և քիչ առաջ փորձեցին քայլերթ իրականացնել դեպի Բաղրամյան փողոց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս Դեմիրճյան փողոցից դուրս գալ։

Այս պահին Դեմիրճյան պողոտայում ոստիկանները պատ եմ կազմել, և ծնողները չեն կարողանում քայլերթ իրականացնել։

Աղբյուր` Փաստինֆո