Եթե ուզում եք իմանալ ինչ է ուզում թուրքը Հայաստանից և Արցախից, լսեք նիկոլին՝ թշնամու մայր պլատային. Գևորգ Գևորգյան

Քաղաքական և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե ուզում եք իմանալ ինչ է ուզում թուրքը Հայաստանից և Արցախից, լսեք նիկոլին՝ թշնամու մայր պլատային։

Իսկ գերիների վերաբերյալ այս դրածոների շոուները և տարատեսակ այլ միմոսությունները մի նպատակ են հետապնդում. աշխարհաքաղաքական այս որբերը նոր տերեր են փնտրում իրենց իշխանությունը պահելու և թուրքին տված խոստումներն ամբողջովին իրագործելու համար։

Պայքարել պետականության փրկության համար, նշանակում է ազատել երկիրը Նիկոլ Փաշինյանի և իր ազգադավ իշխանությունից։ Պայքարի այլ հարմարվողական տարբերակներն անընդունելի են ազգային շահի տեսանկյունից և տանելու են իրավիճակի էլ ավելի վատթարացում:

Եվ վերջապես, Հայրենիք փրկել, նշանակում է.

ա. պայքարել փորձություններ հաղթահարելով

բ. չլինել հարմարվողական

գ. լինել անզիջում»