ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հյուրընկալել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին. Aparaj.am

Aparaj.am-ը գրում է.

«Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հյուրընկալել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում խոսվել է երկկողմ փոխհարաբերությունների, համագործակցության հեռանկարների, Արցախում տիրող իրավիճակի, ՀՀ-ում և ԱՀ-ում ընդդիմությանքաղաքական կեցվածքի մասին:

Երկուստեք կարևորվել են նմանտիպ հանդիպումների կազմակերպումն ու համագործակցությունը։