Սուրեն Հարությունյանը WKF մրցաշարի բրոնզե մեդալակիր. Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիա

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է.

«Ս.թ. դեկտեմբերի 9-ից 12-ը Իտալիայի 🇮🇹 Վենետիկ քաղաքում տեղի ունեցավ Karate1 Youth League — Venice 2021 պաշտոնական մրցաշարը, որին մասնակցեցին նաև Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամները՝ գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ: Junior -68կգ կարգում Սուրեն Հարությունյանը հաղթելով 6 մենամարտ՝ գրավեց 3-րդ 🥉տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ։»