«Պատիվ ունեմ». Հայաստանի իշխանությունները երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը
Այս իշխանություններին ոչինչ չի հաջողվի, նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, նրանք երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա գնահատմամբ՝ կապիտուլյանտի ղեկավարած թիմը ցանկանում է Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ։
