«Իմ քայլը» մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը

Armeniasputnik.am-ը գրում է.

«ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Երրորդ աշխատանքային օրը կկայանա արտահերթ նիստը, որտեղ փակ քվեարկությամբ կա՛մ կունենանք կուսակցապետության ամրագրում, կա՛մ էլ կհաղթի բանականությունն ու բարոյականությունը»,–գրել է նա։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ Մարությանին անվստահություն հայտնելու համար հավաքվել է 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն է։»