ՌԴ-ն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջել է հրաժարվել Անդրկովկասում ցանկացած ռազմական գործողություններից
Tert.am-ը գրում է.
«ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին փաստաթղթի հիմնական դրույթները հետևյալն են.
— բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին
— չտեղակայել լրացուցիչ զինծառայողներ և զինատեսակներ այն երկրներից դուրս, որտեղ նրանք գտնվում էին 1997 թվականի մայիսին (մինչև Արևելյան Եվրոպայի երկրների դաշինքին միանալը)՝ բացառությամբ բացառիկ դեպքերի՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությամբ
— հրաժարվել ՆԱՏՕ-ի ցանկացած ռազմական գործողություններից Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում
— չտեղակայել միջին և փոքր հեռահարության հրթիռներ այն վայրերում, որտեղից դրանք կարող են խոցել մյուս կողմի տարածքը
— համաձայնեցված սահմանային գոտում բրիգադից ավելի թվով զորավարժություններ և այլ գործողություններ չանցկացնել, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել զորավարժությունների վերաբերյալ
— հաստատել, որ կողմերը միմյանց հակառակորդներ չեն համարում, ամրապնդել համաձայնությունը՝ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և ուժի կիրառումից զերծ մնալու համար
— հաստատել, որ կողմերը միմյանց չեն դիտարկում որպես հակառակորդներ, ամրապնդել բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածությունը և զերծ մնալ ուժի կիրառումից
— պարտավորվել չստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են ընկալվել որպես սպառնալիք մյուս կողմի կողմից
— ստեղծել թեժ գծեր արտակարգ իրավիճակների հետ կապերի համար:»
