Սուրեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
News.am-ը գրում է.
«Սուրեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:»
