Կապիտուլյանտի քաղաքական մաստեր կլասը այն բանի մասին, թե ինչպիսին չպետք է լինի երկրի առաջնորդը, թե ինչպիսին չպետք է լինի ընդհանրապես հայը. Հենրիխ Դանիելյան

Սերժ Սարգսյանի աջակիցներ նախաձեռնության համանախագահ Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կապիտուլյանտի քաղաքական մաստեր կլասը այն բանի մասին, թե ինչպիսին չպետք է լինի երկրի առաջնորդը, թե ինչպիսին չպետք է լինի ընդհանրապես հայը։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` իր առաջնորդի գլխավորությամբ, ցույց են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական կուրսը, թե ինչպիսին չպետք է լինի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը։

  1. Չպետք է բանակցային գործընթացը սկսեին իրենց սեփական կետից` առանց ծանոթանալու նախկին իշխանության կողմից թողած բանակցային ժառանգությանը։
  2. Չպետք է ստեղծեին բևեռացված հասարակություն, որոնց ստիպելով բաժանեցին սևերի և սպիտակների, նախկինների և նորերի, որովհետև հայրենասիրությունը և հայրենիքի կայուն առաջընթացի գրավականը դա ազգային միասնությունն է, դա սևերի և սպիտակների չբաժանելն է, դա համախմբվածության կոչերն է, որը կուռ է պահում ժողովրդին։
  3. Իրական դեմոկրատական երկրում չե՛ն բռնում ընդդիմադիրներին, ինչպես որ մենք ունեցել ենք նախկին ղեկավարների օրոք։ Հատկապես 2008֊2018 թվականներին խոսքի ազատությունը գերակշիռ մաս էր կազմում ներքաղաքական իրավիճակում, լրատվամիջոցները չունեին որևէ սահմանափակում։
  4. Երկրի ղեկավարի գլխավորած քաղաքական ուժը չ՛պետք է զբաղվի ֆեյք նորությունների ֆաբրիկաների ստեղծմամբ, ֆեյք էջերով լուրեր տարածելով և մարդկանց պախարակելով, օրինակ` Perfect tv- ի նման կեղծ լրատվական էջերով մարդկանց խաբում և մոլորության մեջ են գցում։
  5. Ընտրակեղծարարության ամենախոշորագույն դրսևորումները դրսևորվել են բոլոր այն ընտրություններում, որոնց մասնակցել է կապիտուլյանտ իշխանությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կամ կուսակցության հետ կապ ունեցող բոլոր ուժերը` կիրառել են վարչական ռեսուրսներ, կամ էլ լցոնել քվեատուփերը։
  6. Արտաքին հարաբերությունների մեջ ինչպիսի՞ն չպետք է լինի քաղաքական առաջնորդը, ինչպիսի՞ն չպետք է լինի երկիրը ներկայացնող անձնավորությունը, կամ քաղաքական թիմը, որ իրենց արած արտահայտությունների համար այլ երկրներից 《նկատողություններ》 չստանա։ (Օրինակ` Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը Ռուսաստանը որակեց որպես` ապատեղեկատվություն)։

Երկրի առաջնորդը չպետք է բանակցային գործընթացը տանի փակուղի և հօգուտ թշնամու հայտարարի, որ 《Արցախը Հայաստան է և վերջ》։

  1. Ինչպիսին չպետք է լինի պաշտպանության նախարարը, ով ասում էր` նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց, արդյունքում ունեցանք ահռելի տարածքային կորուստ և 5000֊ից ավելի անմեղ զոհ։
  2. Ինչպիսին պետք է լինի գործընկերությունը և ընդհանրապես ընկերությունը քաղաքական դաշտում։

Նիկոլը անհուսալի, գցող գործընկեր է և նրան այլևս ոչ ոք չի վստահում, դա ցույց տվեց իր վարած քաղաքականությունը, որի պտուղները մենք հիմա տեսնում ենք։ Այն, որ Հայաստանի ներսում կա ադրբեջանական անցակետ, այն, որ շատ հնարավոր է Լաչինի միջանցքում էլ լինի ադրբեջանական անցակետ, այն, որ Ադրբեջանը ստիպում է, որ մենք Հայաստանի սուվերեն տարածքի միջով նրան միջանցք տանք` ապացուցում է, որ երկրի ղեկավարը չի կարողացել պահել ՀՀ֊ի սուվերեն տարածքը որպես սուվերեն տարածք, իսկ մեր թշնամիները օգտվելով այդ ամենից` մտել են մեր անձնական դաշտ։

  1. Հայ ռազմագերիներին գործող իշխանական խունտան մեջքից հարվածել է, տղաներին ոչ մի ինֆորմացիա չեն տվել անդրբեջանական զորքերի ներխուժման մասին, նրանք զենք չեն ունեցել և գերևարվել են, իսկ դավաճան իշխանությունը նրանց անվանում է` դասալիքներ։

Հ.գ. Անկասկած կապիտուլյանտը վաստակել է պատմության աղբանոցում հայտնվելու իր ուղեգիրը։

Պատմության մեջ լինելու է մի էջ, որտեղ գրված է լինելու, թե ինչպիսի քաղաքական գործիչ չպետք է լինել և ինչպիսի հայ չպետք է լինել` Կապիտուլյանտի օրինակով։»