Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել արդիականացված երեք վագոնով նոր շարժակազմը (տեսանյութ)

Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։