Կապիտուլյանտը Երևանն էլ չի՞ համարում Հայաստանինը, որ նման հայտարարություններ է անում. Միքայել Գրիգորյան
«Ընկերների միություն» ՀԿ նախագահ Միքայել Գրիգքրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կապիտուլյանտը երեկ հերթական անգամ կեղծ բարբաջանք/հայտարարութուն տարածեց, թե իբր 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել։
Այն, որ թշնամին ամիսներ շարունակ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, դա բոլորս էլ գիտենք, այն որ գրեթե ամեն օր կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ դա նույնպես գիտենք, բայց նաև հասկանում ենք նրա այդ հայտարարության երկիմաստությունը։ Այն մեսիջ էր թշնամու համար: Ստացվում է, որ կապիտուլյանտն այն հատվածները, որտեղ ադրբեջանցիները զգալի առաջխաղացում ունեն ՀՀ տարածք չի համարում:
Դե Երևանն էլ դարձել է հրաձգարան բաց երկնքի տակ։ Հենց Երևանում են վերջերս հնչում կրակոցներ, որոնք գրեթե հիմնականում ավարտվում են մահվան ելքերով։
Այսինքն կապիտուլյանտը Երևանն էլ չի՞ համարում Հայաստանինը, որ նման հայտարարություններ է անում:»
