Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան. Sputnik

Armeniasputnik.am-ը գրում է.

«ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։Միաժամանակ, մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ի մարտի 10-ին ստորագրել է հրամանադիր Վարդանին Տողանյանին Ռուսաստանում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա նա 2020թ. նոյեմբերի 20-ին էր նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար։ Հարությունյանը 2021-ի հուլիսի 20-ին էր ազատվել զբաղեցրած պաշտոնից։»