Ղազախստանի հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է.

«Ղազախական «Հաբար» հեռուստաալիքի թոք-շոուներից մեկի ժամանակ երկրի ներդրումների գծով նախկին փոխնախարար, «Թալափ» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և Ղազախստանի նախագահին առընթեր հանրային վստահության ազգային խորհրդի անդամ Ռահիմ Օշակբաևը հայտնել է, որ հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում: Այս մասին հայտնում են «Սպուտնիկ Ղազախստանը»

Նախօրեին տեղեկություններ էին տարածվում, թե Ղազախստանում անկարգություններին մասնակցում են նաև սիրիացի վարձկաններ և, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներգրավված են գործընթացներում։ Նրանք Ղազախստան են ուղարկել սիրիացի գրոհայիններ, որոնք դեռևս նախորդ տարի մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

Հիշեցնենք, որ արաբ վարձկաններ ներգրավված են եղել նաեւ Արցախի դեմ պատերազմում՝ 2020 թվականին, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ ու ադրբեջանցիների կողմից ներգրավվել Արցախի դեմ մարտական գործողություններում։»

Աղբյուր` Փաստինֆո