Հիմա ձեզ ոնց՞ հասկանանք, դուք ո՞վ եք՝ պետության բիրտ ուժի միջոցով իշխանության պահպանման կողմնակից, թե՞ ուժով իշխանությունը խլելու կողմնակից. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդյո՞ք 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը արդարացնող մարդիկ և ի աջակցություն ահաբեկչության հանդես եկողները իրավունք ունեն այսօր խոսել պետությունից:

Երեկ նայում էի հին կադրեր, թե ոնց են միտինգ անում այսօրվա որոշ ընդդիմադիրներ 2016թ-ին և արդարացնում ՊՊԾ գնդի գրավումը: Ի զարմանս ինձ, նրանց մեջ տեսա այսօրվա շատ ընդդիմադիր գործիչների` նույնիսկ պատգամավորների:

Հետաքրքիր տենդենց կա փաստորեն. ով 2016-ին միտինգ է արել և սատարել զինյալ խմբի ահաբեկչությանը, մինչ օրս թե տակից, թե բացահայտ, կրկին Սերժ է մերժում, նույնիսկ այսօր ընդդիմադիր նույն ճամբարում լինելով հանդերձ:

Հիմա հարց՝ տիկնայք և պարոնայք դուք այն ժամանակ սատարել եք ՊՊԾ գունդ գրաված զինված մարդկանց` 2016-ին (բոլոր հետևանքներով հանդերձ), այսինքն կողմ եք եղել նման կերպ հարցեր լուծելուն, իսկ 2018-ին փողոց եք դուրս եկել Սերժ Սարգսյանին (օրինական ընտրված իշխանությանը) իշխանությունից հեռացնելու համար և միացել Փաշինյանին, հիմա առավոտից երեկո գրում եք, որ Սերժ Սարգսյանն էր մեղավոր, որ ուժ չկիրառեց 2018թ ապրիլին:

Հիմա ձեզ ոնց՞ հասկանանք, դուք ո՞վ եք՝ պետության բիրտ ուժի միջոցով իշխանության պահպանման կողմնակից, թե՞ ուժով իշխանությունը խլելու կողմնակից: Մի հատ կողմնորոշվեք:»