Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ. Sputnik

Armeniasputnik.am-ը գրում է.

«Կրակահերթերը մանկապարտեզի հարակից տարածքում են եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` տուժածներ չկան։
Տելեգրամ–ալիքներն էլ գրում են, որ գնդակոծության տակ է հայտնվել Արցախի մի քաղաքացու ավտոմեքենան:
Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության տակ հայտնված մեքենան գտնվում էր մանկապարտեզի մոտ։»