Վերջին հարցազրույցիս ֆեյսբուքյան եթերի առեղծվածային անհետացումը և այսօրվա ասուլիսիս «մերժումը» մի շղթա է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որոշ ժամանակով դադարեցնում եմ ԶԼՄ-ների հետ իմ շփումը:

«Հենարան» ակումբում այսօրվա հրավիրված ասուլիսիս ԶԼՄ-ների «բոյկոտը», ինչը հավանաբար ընդհանուր կոնսենսուսի արդյունք է, ինձ ստիպում է մտածել,որ կա խնդիր և այդ խնդիրը ինձ մաքսիմալ չլուսաբանելն է:

Հիմնական ֆեյսբուքյան էջիս փակումը,լրատվականներից մեկում վերջին հարցազրույցիս ֆեյսբուքյան եթերի առեղծվածային անհետացումը և այսօրվա ասուլիսիս «մերժումը», վստահ եմ, մի շղթա է:

Այսուհետ ասելիքս կփոխանցեմ միմիայն այս նորաբաց էջով և տելեգրամյան ալիքով:

«Ընդդիմադիր» ԶԼՄ-ներ շնորհավորում եմ ձեզ:»