Եթե պետք է թուրքի հետ հարևանություն անեիք, բա էսքան զոհ ինչի՞ տվեցիք. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խաղաղասեր քիրվաների ժամանակը
Եթե պետք է թուրքի հետ հարևանություն անեիք բա էսքան զոհ ի՞նչի տվեցիք:
Եթե պետք է խաղաղության քարոզ անեիք բա ամպագոռգոռ հայտարարություններ ի՞նչի արեցիք,բա 2018-ին հրապարակում ասեիք,որ թուրքին բերելու եք Գյումրի ու Երևան բուժծառայություններից օգտվելու:
Բա թուրքի առաջ ճամփա բացողներով Սփյուռքին պատմեիք, որ իրենց նախնիների ոսկորների հիշատակը փոխելու եք առևտրով:
Էս քիրվայության արշավը մեզ թելադրելու է հրաժարվել ռուսներից և ընդունել թուրքերին,պատրաստ՞եք հայեր էս սցենարին:»
