Դե էսքանից հետո ասեք, հակառուսական քարոզը էլ պոզով-պոչովա՞ լինում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե չգիտեք, ասեմ՝ սա ռեփեր Մորգենշտերնն է` նույն ինքը Ալիշեր Մորգենշտերնը, նա գալիս է Նիկոլի Հայաստան համերգ տալու…

Էս երկրին միայն սրա նմաններն էին պակասում :Նա երգելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր երիտասարդությն համար:

Բացի նրա սկանդալային կերպարից և ճակատին խփած սատանայի թվից Մորգենշտերնը վերջերս մի շատ կարևոր քաղաքական հայտարարություն էր արել՝ նա ասել էր, որ անիմաստ է մայիսի 9-ը մեծ շուքով նշելը և կասկածի տակ էր դրել ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակը ֆաշիզմի դեմ:

Ինչքան գիտեմ, նա այժմ հեռացել է Ռուսաստանից:

Դե էսքանից հետո ասեք, հակառուսական քարոզը էլ պոզով-պոչովա՞ լինում: Մեծ հաղթանակը կասկածի տակ դնողը Կարեն Դեմիրճյանի համալիրում սատանայի թիվը ճակատին համերգա տալու դուք էլ ծափ եք տալու…»