Եթե այսօր էլ շարունակենք լռել ու իբր անուշադրության մատնել այն ստոր արշավը, որ սկսել են լրատվամիջոցների ու լրագրողների դեմ, վաղը սկսելու են խոսքից անցնել գործի.
ТАСС-ի լրագրող Նարեկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եթե այսօր էլ շարունակենք լռել ու իբր անուշադրության մատնել այն ստոր արշավը, որ սկսել են «հեղափոխական» իշխանությունները լրատվամիջոցների ու լրագրողների դեմ, վաղը սկսելու են խոսքից անցնել գործի ու «հեղափոխական լայն մասսաների» բուռն ծափահարությունների ներքո փակել լրատվամիջոցներ, ձերբակալել լրագրողների, անցնել բռնաճնշումների այլ, «հեղափոխական» մեթոդների:
Հետո, իհարկե, ժանրի կանոնների համաձայն երբ «լուծեն» լրագրողների հարցերը, կընկնեն մտավորականության հետևից, որովհետև «նոր Հայաստանում» մտավորականներ պետք չեն: Նրանց էլ կտանեն «գիլյոտին» հեղափոխական լայն զանգվածների օվացիաների ներքո:»
