Այս խեղկատակի պատճառով աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս խեղկատակի պատճառով աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին

ԱՄՆ պետդեպը քիչ առաջ պահանջեց ՌԴ դեսպանին լքել երկիրը,Ուկրաինայում տարհանում են ԱՄՆ դիվանագետներին իրենց ընտանիքներով,զորքերի մեծաթիվ կուտակում ռուս-ուկրաինական սահմանին ու էս ամենը մի խեղկատակի դիտավորությամբ,քանի որ արևմտյան կուռատորները հենց նրա ձեռքով եփեցին այս արյունոտ ճաշը:

Պատմությունը ցույց է տալիս,որ խեղկատակ,քաղաքականության հետ կապ չունեցող անձինք լավ օգտագործվում են,բայց նաև պատմությունը ցույց է տալիս ,որ նման խեղկատակները շատ վատ վերջ են ունենում,ցավոք այդ վատ վերջի մեջով անցնում է նաև նրանց ընտրած և իշխանության բերած ժողովուրդը:

Ուկրաինան ԱՄՆ և արևմուտքի կապրիզներն ու ամբիցիաները բավարարելու համար կարող է վերջնական կործանել ինքն իրեն:

Իսկ կսկսվի մեծ պատերազմ,թե ոչ կիմանանք մոտ ժամանակներս,բայց մի բան ակնհայտ է,մի բերեք խեղկատակներին և նստացրեք գահին,նրանք ձեզ կործանելու են:»