Հենց եկավ հունվարի 28-ը բոլորը կորոնա կպան. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հենց եկավ հունվարի 28-ը բոլորը կորոնա կպան
Այսօր մամուլը գրում է,որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:
Այդ նույն մամուլը մեզ տեղեկացնում է,որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում կան վարակված մարդիկ:
ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
https://iravaban.net/367244.html
Բայց գազանանոց գնալը չգիտես ինչու խրախուսվում է և ըստ լուրերի այդ օրը գազանանոցի տոմսերը զինվորականների համար լինելու են անվճար)»

