ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նիկոլահպատակները չեն կարողանում մարսել, այն ապտակը, որը հասցվեց Սերժ Սարգսյանի կողմից` չի մոռացվի. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նիկոլահպատակները չեն կարողանում մարսել, այն ապտակը, որը հասցվեց Սերժ Սարգսյանի կողմից` չի մոռացվի։ Իհարկե շատերի գրառումները կարդալիս հասկանում ես, որ նրանք չեն հասկացել բովանդակությունը, որովհետև գրեթե բոլորի գրառումներում հանդիպում ես նույն հարցերը։ Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ էլ դիտել հարցազրույցը, բայց դիտել հասկանալով, որովհետև հասկանալով դիտելու դեպքում նման անբովանդակ ու 《շաբլոն》 հարցեր չեն առաջանա, և, որովհետև նախագահը բոլոր հարցերին պատասխանեց շատ հստակ և բովանդակալից։
Այստեղ այլ հարց էլ կա. Գրառումներ կատարողներն ունեն հատուկ նպատակ` մարդկանց մանիպուլացնելու և կասկածներ առաջացնելու, և որպեսզի մարդիկ չտրվեն մանիպուլյացիաներին, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ դիտել հարցազրույցը` վերլուծելով յուրաքանչյուր նախադասություն։»
