Կապիտուլյացիոն ռեժիմի սրտի նախագահի թեկնածուն ոչ վաղ անցյալում հանդես էր գալիս նման ապակառուցողական հայտարարություններով. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կապիտուլյացիոն ռեժիմի սրտի նախագահի թեկնածուն ոչ վաղ անցյալում հանդես էր գալիս նման ապակառուցողական հայտարարություններով:
Խաչատրյանը փաստորեն դեմ է եղել Մաքսային միություն մտնելուն`ինչը նաև ենթադրում է ԵԱՏՄ-ին է դեմ եղել:Ավելի զավեշտալի է,որ փաստորեն նա դեմ է եղել նաև եվրաասոցիացմանը:
Հետաքրքիր է բա ում՞ հետ էր ուզում համագործակցել Խաչատրյան Վահագնը:
Հիմա մնում է հասկանալ այս մարդը իր նույն կարծիքին է,որ դեմ լինելով նման լրջագույն ինտեգրացիոն գործընթացներին պատրաստվում է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը:
Այս աբսուրդային մոտեցման մասին պետք է ԱԺ-ում անպայման հանդես գալ և հարցնել նրան ոնց՞է պատկերացնում իր աշխատանքը եթե նա նման մարգինալ դիրքորոշում ունեցող գործիչ է:»

