Էս քաղցրավենիքը տալիս են, որ ցեղասպանությունն ու Արցախը շուտ մոռանաք. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ծաղիկներ և քաղցրավենիք հայերին. Ստամբուլում դիմավորեցին հայ առաջին ուղևորներին:
Մի կողմից պատերազմ ու սպառնալիք,մյուս կողմից քաղցրավենիք:
Էս քաղցրավենիքը տալիս են, որ ցեղասպանությունն ու Արցախը շուտ մոռանաք,էս կարգի թուրքական ավանդական դիվանագիտության մասին ես դեռևս անցյալ տարի գրել էի ահա և փաստը և իրականությունը:
Ցավում եմ զոհվածների ընտանիքների համար, այդ մարդիկ հիմա ինչ են զգում միայն իրենք գիտեն: Ափսոս մեր ազգի լավագույն սերդի պայքարը, ափսոս….»
