Մ.Մելքումյանը ընտրվել է ամբիոնի վարիչ
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն վերընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ:
Այդ կապակցությամբ Մ. Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Հարգելի՛ գործընկերներ,
Գոհունակությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի կողմից միաձայն վերընտրվել եմ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ։ Երախտագիտությունս եմ հայտնում բուհի կոլեկտիվին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ռեկտորատին և ուսանողության ներկայացուցիչներին իմ համեստ գիտամանկավարժական գործունեության գնահատանքի համար։
Ունենք դեռևս շատ անելիքներ և գործեր։
Առա՜ջ։»
