Սերժ Սարգսյանի վերաբերյալ արտահայտվելուց առաջ հիշի, որ դու ոչ մի հարթության վրա էդքան չկաս, որ Նախագահի անունը նույնիսկ տաս. Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սերժ Սարգսյանի վերաբերյալ արտահայտվելուց առաջ հիշի, որ դու ոչ մի հարթության վրա էդքան չկաս, որ Նախագահի անունը նույնիսկ տաս

Այ կապիտուլյանտ, որ մեր զոհված տղերքի վերաբերյալ դողդղացող ձայնով, վատ անգիր արած կամ ինչ-որ կերպ հուշած թվեր ես հրապարակում, հասարակությանը նորից մոլորեցնելու հույսով, ապա իմացի, որ դա քո մոտ չի ստացվելու:

Հայտնի հրապարակված թվերի վերաբերյալ բազում տելեգրամյան ալիքներ են գրել, այդ ալիքների մեծամասնությունը ստեղծման իսկ օրվանից տրամադրել է բացառապես արժանահավատ տեղեկություններ, և եթե  կշեռքի վրա դրվում է քո հրապարակածը և ՑԱՆԿԱՑԱԾ ուրիշ տվյալ ապա իմացի, որ հասարակության մոտ քո հրապարակածը “քաշ” չունի այլևս և չի ունենալու:

Եվ ամենա կարևորը. Սերժ Սարգսյանի վերաբերյալ առհասարակ արտահայտվելուց առաջ դու պետք ա հիշես, որ դու ոչ մի հարթության վրա էդքան չկաս, որ Նախագահի անունը նույնիսկ տաս: Սերժ Սարգսյանը Արցախի Հերոս է, հող ազագատագրող Նախագահ, հաղթանակած առաջնորդ է, իսկ դու սովորական պոպուլիստ, հողատու կապիտուլյանտ:»