Նման զառանցանքներ շատ ենք լսել և դեռ կլսենք քանի իրական ազգային ողբերգություն դարձած ռեժիմը նստած է Երևանում. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը վերականգնելու համար գուցե անհրաժեշտ լինեն տասնամյակներ իսկ գուցե հարյուրամյակներ
ԱԽՔ-ը հերթական երազն էր այսօր տեսել, և արժանանում է համացանցում հայերի կողմից ակտիվ քննադատությանը:
Ողբերգությունը այն է,որ փողոց փակող զանգվածը մերժեց իր պետության ներկան ու ապագան ընտրելով կապիտուլյանտներին:
Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը մսխած,Արցախը թշնամուն հանձնած,ՀՀ սուվերեն տարածքից թշնամուն տված իշխանության ներկայացուցիչը խոսում է ողբերգությունից:Մի ամբողջ սերունդ իրենց է ողբերգություն համարելու,նա եկել այսօր ասում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ողբերգություն էր:
Նման զառանցանքներ շատ ենք լսել և դեռ կլսենք քանի իրական ազգային ողբերգություն դարձած ռեժիմը նստած է Երևանում:»

