Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել. ՌԴ ԱԳՆ

Artsakhpress.am-ը գրում է.

«ՌԴ արտգործնախարարությունը իր պաշտոնական էջում Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, մեջբերելով փաստաթղթի այն դրույթը, որում հստակ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես մեջբերված էր հետևյալը․ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։
Նշենք, որ պատմական այս փաստի հիշակատումը Բաքվի զայրույթն է հարուցել և Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` զարմանք եւ ափսոսանք հայտնելով այն բանի առնչությամբ, որ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը, փոխանցում է araratnews-ը։
Բաքուն նաև պահանջել է շտկումներ մտցնել տեքստի մեջ, մասնավորապես հեռացնել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:»