Եկեք արձանագրենք, որ Ռուսաստանն այնքան ուժեղ է, որ որևէ այլ երկիր վախեցավ բացահայտ պատերազմել նրա դեմ. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր անձնական բլոգում գրում է.
«Եկեք արձանագրենք, որ Ռուսաստանն այնքան ուժեղ է, որ որևէ այլ երկիր վախեցավ բացահայտ պատերազմել նրա դեմ:
Թեպետ ՆԱՏՕ-ն աջակցում է Կիևին, բայց պատերազմել նրա համար չի ցանկանում, նրանք իրենց պատժամիջոցներով ցանկանում են հյուծել Ռուսաստանին, որ նա դադարեցնի իր օպերացիան և հետ քաշի զորքերը:
Քնից արթնացավ նաև Ճապոնիան, ով հիշել է Կուրիլյան կղզիների մասին, մոռանալով, թե ԱՄՆ ինչ արեց 1945թ Հիրոսիմայում և Նագասակիյում:
Իսկ իրականում, փաստորեն 1945թ-ից հետո շատ բան չի փոխվել, Գերմանիայի փոխարեն հիմա ՆԱՏՕ-ն է, իսկ Ռուսաստանն էլ այլևս ԽՍՀՄ չէ` կռվում է գրեթե միայնակ:
Իսկ Կիևի ֆաշիստական ռեժիմի անկումն էլ օրերի, եթե ոչ ժամերի հարց է:»

