Երբ աշխատանքի իմիտացիան հիմնական նպատակն է ստացվում է այնպես, որ ամենակարևոր հարցը դառնում է սեղանին դրված աղամանը. Զառա Կիրակոսյան
Համաշխարհային ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ, բժիշկ ստոմատոլոգ, Առաջինը՝ Հայաստան նախաձեռնող խմբի անդամ Զառա Կիրակոսյան
Երբ աշխատանքի իմիտացիան հիմնական նպատակն է ստացվում է այնպես, որ ամենակարևոր հարցը դառնում է սեղանին դրված աղամանը։
Հայաստանում կուտակված ահռելի խնդիրները բազմաշերտ ու տարաբնույթ են։ Դրանք այնքան երկար լուծում չեն ստանում, որ տպավորություն է, թե դրանք անլուծելի են։ Մինչդեռ իրականությունն այն է, որ աշխատանք չի տարվում լուծումներ գտնելու համար։
Առողջապահության ոլորտում, հանրային առողջության կաթվածահար վիճակի թողած հետևանքները չեզոքացնելու փոխարեն, աշխատանքի հիմնական ուղղություն է դառնում դրանք քողարկելը՝ հանրության համար դրանք անտեսանելի դարձնելը։
Պատասխանատուների առաջնահերթություններն այնքան են կաղում, որ այսօրվա հոգեբանական և ֆիզիկական առողջության մասին մտածելու փոխարեն աշխատանքային ռեսուրսն ուղղվում է սրճարաններում սեղանին աղաման դնելու «կարգին և պայմաններին»։
