Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Բաքվում՝ 18 և 19 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան անձնական բլոգում գրում է.
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Բաքվում՝ 18 և 19 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը:
Սպարապետը և այն մարդիկ, ովքեր ազատագրեցին Արցախը, երբեք չէին կարող հավատալ, որ գրեթե 30 տարվա հայ ժողովրդի պայքարը այսպես կարժեզրկվի և հայը կկապիտուլացվի, իսկ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը հերիք չի նորից կընտրվիմ մի հատ էլ կգա ԱԺ մատ թափ կտա:
Աբսուրդ է:
Այս անարդարության մասին խորհեք, թե չէ աղամաններ, Հովիկ Աղազարյան, չգիտեմ էլ ինչ….»

