Կառավարության թանկացման կռուտիտները. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էում գրում է.
«Կառավարության թանկացման կռուտիտները.
📍Սննդամթերքը թանկացավ, գարուն ա սիբեխ,մանդակ, կանաչի կուտեք:
📍Հացը թանկացավ, բայց խոմ քաշը «չպակասեց»։
📍Կարտոֆիլը թանկացավ, խառը կանաչի կամ սխտոր կերեք:
📍Զատիկին ընդառաջ հավկիթը թանկացավ, ձերը ներկեք (հավատալու ա սրանցից):
📍Դեղերը թանկացան, է դուք մի հիվանդացեք:
📍Կարագը թանկավ, բայց խոմ փաթեթավորումը լավացավ։
📍Հոսանքը թանկացավ, փոխարինեք ձեր էլեկտրալամպերը էներգաարդյունավետ ու խնայող LED-երով:
📍Ջուրը թանկացավ, բայց մեր ջուրը աշխարհում երկրորդ տեղն ա գրավում։
📍Գազը թանկացավ, բայց խոմ կալորիականությունը բարձրացավ։
📍Բենզինը թանկացավ, է հա մեկա շատերդ գազով եք քշում։
📍ԱՊՊԱ-ն թանկացավ, ավտոն ծախեք տեղը չմուշկ, սքեյթ, ինքնագլոր առեք քշեք։
Կառավարությունը այ սենց շատերին էշի տեղ դնելով կռուտիտ ա լինում։ Դե գնա ժողովուրդ ու դիմացի սրանց: Որ ամոթը լրիվ կորցնեն սենց էլ կասեն՝ ժողովուրդ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտեք:»
