Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը յակտնում է.

«Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը  սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. խոսքը վերաբերում է մանկապարտեզները  քաղաքականացնելուն։ Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է  թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։ Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ

Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը։»