Վերջին օրերին, Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային։ Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները և անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի

Onlydomains.com տիրույթի գրանցման ծառայությունը հրաժարվել է գրանցել նոր կայքեր .ru տիրույթով և թարմացնել գոյություն ունեցող կայքերի հոսթինգը .ru տիրույթի ավարտից հետո:

Պատճառը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունն է, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ընկերությունում նշում են, որ այլևս չեն ընդունի .ru տիրույթի նոր գրանցումներ և մուտքային փոխանցումներ։

Նշվում է, որ փետրվարի 22-ից մինչև ռազմական գործողությունների ավարտը .ru տիրույթի թարմացումից ստացված ցանկացած շահույթ կտրամադրվի Կարմիր Խաչին՝ փախստականներին և պատերազմի զոհերի հարազատներին օգնելու համար։
Armeniatoday.news