Հայտնի է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մեկնարկի ժամը

24news.am-ը գրում է.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կմեկնարկի Կիի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով՝18:00 — խմբ.)։ Ինչպես հայտնում ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը ուկրաինական կողմի բանակցային պատվիրակության անդամ է։

«Ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չկան», — հավելել է նա։ Նկատենք, որ ինչպես և երկրորդ հանդիպումը, ռուս-ուկրաինական հարաբերությունների երրորդ ռաունդը անց է կացվելու Բելովեժյան պուշչայում՝ Բելառուսի տարածքում։»